ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Համաթրքության դեմ վերջին պատվարը թուրքական երկու պետությունների միջև ընկած Հայաստանն է

Համաթրքության դեմ վերջին պատվարը թուրքական երկու պետությունների միջև ընկած Հայաստանն է
12.06.2018 | 00:36

«Բոլոր բանակները կլուծարվեն, և պատերազմներ այլևս չեն լինի: Միավորված ազգերը Երուսաղեմում մարգարեների տաճար կկառուցեն, որը կծառայի դաշնակցային միությանը բոլոր աշխարհամասերում, ինչպես գուշակել է Եսայի մարգարեն»:
Դավիդ ԲԵՆ ԳՈՒՐԻՈՆ

«ՄԵԾ ԵՎ ՀԶՈՐ Է ԵՀՈՎԱՅԻ ՍՏԵՂԾԱԾ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՅՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԵՎ ՀԶՈՐ Է ԻՍՐԱՅԵԼԻ ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ»


Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, պատմական և վիճահարույց հարց համարելով Հայոց ցեղասպանությունը, հայտնել է, որ դրա ճանաչումից իրենց համար շատ ավելի կարևոր են Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները («Ասպարեզ», 5 ապրիլ, 2018): Իսկ Հայաստանը, որ արտաքին հարաբերություններում սիրում է հարցերը դիտարկել «առանց նախապայմանների», երբ գլխավոր նախապայման սեփական շահն անտեսելը լի է վնասներով ու վտանգներով, աներկբա ընդունում է հրեական ողջակիզումը: Դա գնահատելի է բարոյական բարձր արժեքների, բայց կասկածելի սեփական շահերի տեսանկյունից: Քանզի Ադրբեջանը (որը միայն անհուսալի ապուշը կպատկերացնի Թուրքիայից անջատ) Հայաստանը համարում է իր «պատմական» հողերի վրա «ինքնորոշված» երկիր, այսինքն՝ իրենց «Մի ազգ, երկու պետության» միացմանը խանգարող, ոչնչացման արժանի ավելորդություն: Սա Հայաստանում պաշտոնապես փոքրիշատե ուշադրության արժանացավ Ալիևի վերջին նման հայտարարությունից հետո: Բայց հասարակության մասին չխոսենք, հայկական դիվանագիտությունը հասկացա՞վ, որ Թուրքադրբեջանի հետ Արցախ֊Հայաստանի հարցով որևէ քննարկման, առավել ևս «փոխզիջման» (միակողմանի զիջման) վերջնագիծը ոչնչացումն է: Ադրբեջանի բարեկամությունը արդարությունից ավելի կարևորող Իսրայելին, ինչու՞, թեև ահագին լպիրշություն կպահանջվի, չպատասխանել նույնկերպ՝ հրեական ցեղասպանությունը ևս վիճահարույց հարց է: Բայց, իհարկե, այդքան ցածրանալ չարժե:


Իսրայելն ու համաշխարհային հրեությունը հանուն սեփական շահերի պատրաստ են ամեն ինչի, մինչև իսկ մարդկության դեմ մեծագույն ոճրագործության՝ ցեղասպանության անտեսման: Ինչու՞: Փորձենք պատասխանել մի մեջբերումով. «Մեծ և հզոր է Եհովայի ստեղծած բնությունը, բայց ավելի մեծ և հզոր է Իսրայելի եսասիրությունը: Հանուն նրա կանգ է առնում արևը, հանուն նրա... փոխվում է բնության ողջ էությունը: «Բոլոր արարածները նորից ի վերուստ վերափոխվեցին իրենց բնությամբ, ենթարկվելով հատուկ հրամանների, որպեսզի քո որդիները պահպանվեն անվնաս» (Գերիմաստ. 19, 6)... Իսրայելի պահանջմունքները համաշխարհային ամենազոր օրենք են, Իսրայելի կարիքը աշխարհի ճակատագիրն է: Եհովան Իսրայելի ընդունած սեփական գոյության սրբությունն ու անխուսափելիությունն է... որի առաջ բնության գոյը, այլ ժողովուրդների գոյը չքանում են որպես ոչինչ: Եհովան salus populi, Իսրայելի փրկությունն է, որին պետք է զոհաբերվի նրա ճանապարհին կանգնած ամեն ինչ... Եհովան իրեն բնության վերջնանպատակ և տիրակալ ճանաչած Իսրայելի «Եսն» է» («Հանրային բարիք»: Լյուդվիգ Ֆոյերբախ, Քրիստոնեության էությունը, գլ. 12):


Թեև Ֆոյերբախի հաջորդ նշումով՝ «Քրիստոնեական կրոնը ազգային էգոիզմից մաքրված հուդայական կրոնն է», սակայն, կարծում ենք, ոչ լիակատար. Նոր կտակարանում պահպանված են դրա շորշոփները: Օրինակ, «Որտե՞ղ է հրեաների ծնված թագավորը» (Մատթ. գլ. 2, 1), կամ՝ Իսրայելի մխիթարությանը սպասող Սիմեոնը, երբ ծնողները Հիսուս մանուկին բերում են, ասում է. «...փառք քո Իսրայել ժողովրդի համար» (Ղուկաս, գլ. 2, 25-32): Մինչ այնտեղ, մասնավորաբար ոչինչ հայկական չեք գտնի, և առաջինը պետականորեն քրիստոնեությունն ընդունած մեր եկեղեցին, բացառությամբ առանձին նվիրյալ գործիչների, բոլորեքյան չի ծառայել հայրենիքին. թերևս նման բան դրսից ներմուծված այդ կրոնն ընդունած կրոնապետությունը չէր էլ կարող թելադրել: Եթե եկեղեցին չի կամենում, հոգևորը ջատագովելով, ապրել շռայլ մարմնավորով և հայ ժողովրդին ծառայեցնել իրեն, ծառայել նրան և դուրս գալ Միջնադարից, հարկ ունի ընթանալ այսօրվա պահանջներին համընթաց: Ասենք՝ վերացնել կուսակրոնությունը, զինվորական ծառայության պատրաստել իր սաներին, XVIII դարի մեծ հերոս Ավագ քահանայի օրինակով զինել բանակում վճարվող իր սպասավորներին, նոր բազմաթիվ եկեղեցիներ կառուցելու փոխարեն վերականգնել անցյալի ճարտարապետական կոթողները, ժողովրդին քարոզել ու ներշնչել իր առաքելության բարձր գիտակցությունը և այլն:


Իսրայելի կրոնի մասին տողերի նշանակությունը հավաստվում է և այսօր, Իսրայել-Ադրբեջան (Թուրքիա), երբեմն ժամանակավորապես բարդ հարաբերություններով, որոնք ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև մարդկության դեմ: Հայաստանի վերացումը նրանց հսկայածավալ ծրագրի մի թեկուզ կարևոր, բայց նախնական կետն է միայն: Դա հանգամանորեն պարզաբանված է իմ մի շարք հոդվածներում, որոնցից կենտրոնականը «Հայաստանը աշխարհաքաղաքական մեծ խաղի որոգայթումն» է (տե՛ս Ստ. Թոփչյան, «Կարիճի տարի», Ե., 2016, էջ 209-216, 217-222, 307-322, 322-331, 354-366, 395-415, 487-501, 667-680, 743-752):
ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ փոխադրելուց հետո ավելի սերտացան գերտերության դաշնակցային հարաբերությունները Իսրայելի հետ, Թուրքիայի հետ լարվածության սրման գնով, որն ի վերջո կհարթվի շահերի ընդհանրության գերակայությամբ: Համենայն դեպս ինչքան էլ դա տևի, հազիվ թե հասնի ռազմական գործողությունների, մինչդեռ Իսրայելը վերստին հաստատեց Իրանին հարվածելու իր պատրաստակամությունը:

ՆՐԱՆՔ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱՐ ՍՊԱՆԻՉ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ


Մինչ Հայաստանի վերացման ծրագրին վերադառնալը տեսնենք ինչպես է իրականացվում «այլ ժողովուրդների գոյի չքացման», Իսրայելի ճանապարհին կանգնած ամեն ինչ զոհաբերելու խնդիրն այժմ:
Միլիարդատեր Ջորջ Սորոսն աշխատում է ազդել համաշխարհային քաղաքականության վրա, կառավարել ամբողջ երկրներ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ուշադրություն է հրավիրել նրա «Բաց հասարակության» մեթոդական ցուցումների և Եվրախորհրդարանի պատգամավորների ցուցակի վրա, որոնք նպաստում են ֆինանսիստի ծրագրերի անցկացմանը և օրենքների փոփոխությանը: Ըստ այդ փաստաթղթի՝ Սորոսի գաղափարները պաշտպանում է Եվրախորհրդարանի 751 պատգամավորների մոտ մեկ երրորդը՝ 226 մարդ: Նրանք համար սպանիչ որոշումներ են իրականացնում՝ բնակեցնում են անսահմանափակ գաղթականներով, ապահովում «գենդերային հավասարությունը», օրինականացնում միասեռական ամուսնությունները, աշխատում սահմանափակել ծննդաբերությունը, ՈՒկրաինան մերձեցնում ԵՄ-ին, ամեն գնով հակադարձում Ռուսաստանին և այլն: ԵՄ երկրները պարտավոր են Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից տարին առնվազն մեկ միլիոն գաղթականներ ընդունել, ամեն մեկին՝ 15 հազար եվրո սոցապահովումով: ԵՄ քաղաքացիական ազատությունների կոմիտեում աշխատում է Սորոսի առնվազն 30 կողմնակից, ինքը՝ մասնավոր անձ միլիարդատերը, Եվրախորհրդի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպում է փակ դռների հետևում: «Հանուն դեմոկրատիայի» նվիրաբերված միլիարդներով «Բաց հասարակությունը» աշխարհի խոշորագույն ոչ բանկային վարկային կազմակերպություններից է: Ի՞նչն է ստիպում եվրոպական իշխանություններին գնալու ընդդեմ սեփական քաղաքացիների շահերի: Կոռուպցիան: Սորոսի ծրագրերն առաջ են տանում նրա կերակրած քաղգործիչները, և Եվրոպայի այդ էլիտան ընդդիմանում է սեփական ղեկավարների հակադրվելու փորձին: Փաստաթղթին հակառակ, Օրբանը պահանջեց Հունգարիայի Սահմանադրությունում ճշտել, որ երկիրը «Միավորում է Աստված և քրիստոնեությունը» (ի հակադրություն մուլտիկուլտուրիզմի), իսկ ամուսնությունը «տղամարդու և կնոջ միությունն է» (տե՛ս «Վրեմյա», Լ. Ա., 17-23 նոյեմբեր, 2017, էջ 49¬50, ռուս.):


Իսկական մեծամասնության ազատություններին ու իրավունքներին ընդդեմ, արդի լիբերալիզմը պաշտպանում է սեքսուալ փոքրամասնությունների, խելապակասների, դաժան բռնարարների, ծանրագույն հանցագործություններ կատարած անձանց և նման այլ խմբերի իրավունքները: Հակառակ դրան, ծավալվում է քաղաքացիների համընդհանուր լրտեսում, գիտակցության վերահսկում, խեղում, տխմարացում ԶԼՄ-ների, համացանցի, պոպ մշակույթի, թմրադեղերի, կրոնախևության միջոցով: Արթնացվում են մարդկային ցածր բնազդները, կրքերը, արատները, բռնությունը, վանդալիզմը, ուղղակի կամ միջնորդավորված ջատագովվում է ամենայն հակամարդկայինը: Համաշխարհային կամ Գաղտնի համաշխարհային կառավարությունն իր Նոր աշխարհակարգով հանուն «ոսկի միլիարդի» մի քանի միլիարդ պարապ ուտող բերան ոչնչացնելու նպատակ է իրականացնում պատերազմներով, հեղաշրջումներով, հեղափոխություններով: Ավելորդ բնակչությունը մաշվում է աղքատության, բարոյալքման, համաճարակների, չնչին վարձատրությամբ ամեն տեսակի սև, ծանր աշխատանքների, ի թիվս որոնց՝ հանքարդյունաբերության պայմաններում (սա շեշտենք, նկատի առնելով Հայաստանի էկոլոգիական արդեն անմխիթար և Արևմուտքի իրական դեմքը բացահայտող Ամուլսարի հանքի ծրագրված շահագործումից հետո այնտեղ բնակվելու անհնարինությունը):

ԱՅՍՕՐ՝ ՌՈՏՇԻԼԴԻ ԳՈՐԾԱԿԱՏԱՐ ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՀՐԵԱ ՍՈՐՈՍՆ ԻՐ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐՈՎ, ՎԱՂԸ՝ ՈՒՐԻՇՆԵՐԸ


Ովքե՞ր են ստանձնել գլոբալացման այս ծրագրի իրականացումը: Այսօր՝ համաշխարհային թոհուբոհում Ռոտշիլդի գործակատար հունգարական հրեա Սորոսն իր արբանյակներով, վաղը ուրիշները, որոնց ենթականերն այս կամ այն երկրում եռանդով կատարում են չարուղեղ շնագայլերի ազգակործան դերը: Հայ ժողովուրդը, դժբախտաբար, հինգերորդ շարասյան այդ ապրանքից քիչ չունի: Հայաստանում ո՛ր վճարվող անձինք ու կազմակերպություններն են լծվել Սորոսի կառքին և «դեմոկրատիայի», «մարդու իրավունքների», խաբուսիկ ազատությունների ծխածածկույթի տակ գործում ի վնաս սեփական երկրի շահերի. ահա խնդիրը: ՀՀ ԱԱԾ-ն, հուսանք վերջապես, կվնասազերծի նաև անկախության սկզբից երկրում բույն դրած, ճյուղավորված այդ քաղցկեղը:


Շարասյան քայքայիչ դերը ավելի ու ավելի մեծանում է Մերձավոր Արևելքում, Սիրիա-Իրանի հետ ԱՄՆ-Իսրայելի լարվածության աճով: Իսրայելի համար Թուրքադրբեջանը (հեռանկարում՝ Թուրքական հսկայածավալ կայսրության ստեղծման հնարավորությունը) արաբական և պարսկական աշխարհի դեմ դնելու հզոր, անփոխարինելի գործոն է: Ադրբեջանի հետ Իսրայելի կապերի ամրապնդումը չի կարող անտարբեր թողնել համանման նպատակներ հետամտող ԱՄՆ-ին, ու հազիվ թե հայ ժողովուրդն իր խնդիրներով, մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման մշտատև պահանջով ավելի կարևոր է: Եվ ԱՄՆ-Ռուսաստան հակադրությունում չկողմնորոշվելիս Հայաստանը կհայտնվի չափազանց վտանգավոր կացության մեջ, մոտ 2 միլիոն բնակչությամբ միայնակ մնալով 90- միլիոնանոց արյունածարավ Թուրքադրբեջանի դեմ: Մերթընդմերթ հնչող հակառուսական կոչերը, ավելորդ գլխացավանքից բացի, ոչինչ չեն բերի, իսկ Հայաստանից թուրքերի ծավալապաշտական նկրտումները զսպող ռուսական ռազմաբազան և սահմանապահ ուժերը հանելու պահանջը կատարելու փորձերը կավարտվեն վերջնական կործանումով (նման պահանջ դրեցին, օրինակ, «Սասնա ծռերի» որոշ ներկայացուցիչներ ու այլևայլ, ամենայն հավանականությամբ, դրսից ֆինանսավորող, «արևմտամետ այլախոհներ» և արտասահմանի որոշ հայ ռուսատյացներ): Առաջինների դատական քաշքշուկը կարող է շարունակվել, մինչև չքննվի և չպարզվի գլխավորը՝ ով ում թելադրանքով, ինչ նպատակով կազմակերպեց սկզբից ևեթ անհաջողության դատապարտված այդ գործողությունը:

ԱՐԺԵ՞ ՄԵԿ ԴԱՐ ՀԵՏՈ ՆՈՐԻՑ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԼԵՆԻՆՅԱՆ ՀԱՅԱՋԱՐԴ ՊԱՀԱՆՋԸ


Աշխարհի 8-րդ բանակն ունեցող ցեղասպան Թուրքիան և ադրբեջանական ոճրագործները վայրկյան իսկ չեն վարանի միավորվելու, վերջնականորեն ցեղասպանելու հայությանն իր բնօրրանում: Ռուսատյացները համոզված են, որ չե՞ն հարձակվի, որ Ամերիկան, «համաշխարհային հանրությունը» թույլ չե՞ն տա (ինչպես «թույլ չտվեցին» գրավել Կիպրոսի «թուրքական մասը», անարգել մտնել Սիրիայի տարածք, որտեղից երբևէ դուրս կգա՞ն, թե՞ ոչ, հայտնի չէ): Նրանք կրկնում են Լենինի պահանջը (1917). «Իսկույն ևեթ բավարարել... լիակատար ազատություն, ընդհուպ մինչև անջատվելու ազատությունը, այդ նույնը կիրառել ամբողջ Հայաստանի նկատմամբ, պարտավորվել Հայաստանից և մեր գրաված թուրքական հողերից դուրս բերել զորքերը»: Ապա և. «Ազգի ազատ ինքնորոշման իրականացումը երաշխավորող նախնական պայմաններն են. ա) զորքերի դուրսբերումը ինքնորոշվող մարզի սահմաններից» և այլն: Ի հակադրություն լենինյան «ազատության», Կերենսկին պնդում էր. «Մենք չենք կարող հեռանալ Հայաստանից, որովհետև այդ ժամանակ Հայաստանից ոչինչ չի մնա, նա կկորչի քրդերի ու թուրքերի սրի տակ» (տե՛ս «Հայակեր գիշատիչների «Բարեկամության և եղբայրության» պատմությունից» հոդվածը. «Կարիճի տարի», էջ 395-415): Արդ, կողմնորոշվեք, արժե՞ մեկ դար հետո նորից իրագործել լենինյան հայաջարդ պահանջը:


1918-ին ստեղծված արհեստական Ադրբեջանի անմար երազը իրական՝ Արևելյան և Արևմտյան Ադրբեջանները (110800 քառ. կմ) իրեն բռնակցելն է: Դա հեռանկարում Միջին Ասիա և Ռուսաստանի թուրքալեզու ժողովուրդների տարածքներ թափանցելով համաթյուրքական վիթխարի կայսրության ստեղծման ընդամենը միջանցքներից մեկը կարող է լինել: Մյուսը՝ Վրաստանը, անջատվելով ու հակադրվելով Ռուսաստանին, արդյունքում կորցնելով Աբխազիան և Հարավային Օսիան, արդեն հետզհետե թուրքանում է: ՆԱՏՕ-ում ընդգրկվելու դեպքում Թուրքիայի հետ հարաբերություններն օրինաչափորեն ավելի կխորանան, թրքացումը՝ նույնպես: Համաթրքության դեմ վերջին պատվարը թուրքական երկու պետությունների միջև ընկած Հայաստանն է: Այսպիսով, կամա-ակամա Հայաստանի բնական դաշնակիցներն Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը և բարդ իրավիճակում հայտնված Վրաստանն են, որքան էլ վերջին երկու երկրների հակասությունները խանգարեն Թուրքադրբեջանի դեմ միասնական բռունցք ստեղծելուն, մյուս կողմից, հակառակ ամբողջ Անդրկովկասին տիրապետելու Ռուսաստանի նպատակի՝ դաշնակից Հայաստանին զուգահեռ Ադրբեջանի հետ անպտուղ խաղերի և մերթընդմերթ Թուրքիայի հետ իբր կայուն հարաբերություններ հաստատելու նրա փորձերի:


Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները հասնում են մինչև Չինաստանի Սինցզյան նահանգը, որտեղ ապրում է 1,5 միլիոն ույղուր (տե՛ս «Այս ամբարտավան երկիրը» հոդվածը. «Կարիճի տարի», էջ 217-222): Թյուրքական կայսրության ստեղծման ուղղությամբ շարունակական համառ և արդյունավետ աշխատանք է տարվում: Աջարիայի թուրքացումը դրա մի դրվագն է լոկ: Կազմավորված է կայսրության միջուկը՝ Թյուրքական խորհուրդը (Ադրբեջան, Թուրքիա, Ղազախստան, Ղրղզստան, ՈՒզբեկստան, ընդհանուր 137,5 միլիոնից ավելի բնակչությամբ, հնարավոր անդամ՝ Թուրքմենստան, շտաբ բնակարանը՝ Ստամբուլում): Այդ երկրներում ազգայինի հետ պարտադիր է Թյուրքական խորհրդի դրոշի տեղադրումը: Իսրայելը, անշուշտ, չի խուսափի որևէ կերպ Ադրբեջանն Իրանի դեմ օգտագործելու գայթակղությունից, հատկապես որ նրա սահմանակից Նախիջևանում թուրքադրբեջանական միասնական բանակ կա, անհրաժեշտ դեպքում անմիջապես թուրքական զորամիավորումներով համալրվելու անսահմանափակ հնարավորությամբ: Ըստ որում՝ Նախիջևանից թուրքական բանակը կարող է հարձակվել որպես ադրբեջանական բանակ, առանց Հայաստանին պատերազմ հայտարարելու: Այդ մեծ վտանգի մասին տե՛ս 2011-ի սկզբին տպագրված «Նախիջևանը մեր աչքի լույսն է...» հոդվածը («Կարիճի տարի», էջ 354-366): Առնվազն Նախիջևանի թուրքադրբեջանական ռազմակայանի վտանգը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Արցախի արդի Հանրապետության ռազմավարական որոշիչ նշանակության տարածքի ապահովությունը նկատի առնելով դաշնակից երկրները պաշտպանական միջոցներ պետք է նախաձեռնեն, քանի ուշ չէ: Համաթրքության դեմ առաջին քայլերից մեկը 1921-ի մարտի 16-ին Մոսկվայում կնքված ՌՍՖՍՀ և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության մասին և դրանից ածանցյալ հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված, միջազգային իրավունքի տեսակետից անվավեր պայմանագրերի չեղարկումն է (տե՛ս «Հայակեր գիշատիչների...»): Որքան էլ այսօր այդ պայմանագրերի անչափելի վնասներն ակնհայտ են, անհնար չէ, որ Արցախի խնդրում ամենաազդեցիկ միջնորդ Ռուսաստանը Ադրբեջանին զիջումներ անի, իբր, մերձեցումն Արևմուտքին կանխելու, Թուրքիայի հետ միասնությունը թուլացնելու համար: Քաղաքական կարճատեսությու՞ն: Բայց մի՞թե կարճաժամկետ շահերից ելնելով նման սխալներ թույլ տալը քաղաքական գործիչների խոցելի կողմերից չէ: Ռուսաստանի նման փորձերը ՀՀ աննահանջ դիվանագիտական աշխատանքով կանխելը, դաշնակցային պարտավորությունների անշեղ կատարմանը հասնելն են վճռորոշը:


ՀՀ կառավարության թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առայսօր բացակայել է հեռահար ռազմավարական պլանավորումը: Քանզի երեք նախագահների իշխանավորման տարիներին քաղաքական վերնախավի սևեռուն նպատակը անձնական շահերն ապահովելն էր, ժողովրդին կողոպտելով հարստանալը: Ծրագրված, թե ոչ, անցած 27 տարում իրագործվել է սեփական ժողովրդի ցեղասպանություն (պատվավոր հիմնադիր՝ ՀՀՇ-ԼՏՊ):

(Ինքնացեղասպանության մասին շարունակաբար ահազանգել եմ, համակողմանիորեն քննել 1993-ի փետրվարից (տե՛ս Ստ. Թոփչյան, Ապագայի հիշողությունը, գիրք 1, էջ 61-62) մինչև հրապարակախոսական 3-րդ գրքիս վերջին հոդվածը («Կարիճի տարի», էջ 752-762):
Հատկապես անկախության սկզբնական շրջանում թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հայության գերակշռող մասը ինքնախաբեական ոգևորության մեջ քաջալերեց ՀՀՇ-ական իշխանությունների ազգակործան գործունեությունը, սթափվելով, երբ արդեն ուշ էր: Մինչև այժմ էլ վնասներ է բերում հասարակության ագրեսիվ տգիտությունը արտաքին քաղաքականության հարցերում, պայմանավորված նաև աշխարհի քաղաքականության գլխավոր դերակատարների հակասական գործունեության, անվերջանալի բախումների, ռազմական գործողությունների մակերեսային, երբեմն էլ խառնաշփոթ լուսաբանումներով՝ ԶԼՄ-ներում: Դրսից ֆինանսավորվող կազմակերպությունների ազգավնաս պրոպագանդան, հասարակական գիտակցության կեղծուպատիր, ավերիչ խճողման հանդեպ անտարբերությունը թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում (որի գաղափարախոսությունը հիմնականում սպառվում է ցեղասպանության և հարակից հարցերի քննարկումով), անհրաժեշտ գաղափարական հետևողական աշխատանքի բացակայությունն իր հերթին հղի են ծանրագույն հետևանքներով: Հաճախ իրավացիորեն դժգոհում են ազգային գաղափարախոսության բարձիթողի վիճակից: Բայց չէ՞ որ այն, ազգի վերացման նպատակադրված ծրագրով, ի սկզբանե կեղծ քաղաքական կատեգորիա հայտարարվեց:

Մինչդեռ դա այն գաղափարների ամբողջությունն է, որը պաշտպանում է ազգի և հայրենիքի շահերը, նպաստում ճշմարիտ գիտելիքների վրա հենված աշխարհայացքի ձևավորմանը, նախագծում պաշտպանության, զարգացման, առաջադիմության ուղիները, կանխում կուլ գնալուց՝ համաշխարհային ուժերի խաղերի հորձապտույտում: Առանց հստակ գաղափարախոսության անխուսափելի են վրիպումները հասարակական ճշմարիտ մտայնություն կազմակերպելու, առաջնահերթությունների, արդյունավետ ուղեգծի ընտրությունում, գլխավոր նպատակների իրագործման աշխատանքում:
Աշխարհը դարձել է անհամեմատ բարդ, հեռանկարում ավելի վտանգավոր: Արևմտյան երկրներն ու նրանց արբանյակները պատերազմի նոր տեսակ են սկսել շինծու կեղծիքներով հիմնավորվող քարոզչությամբ հանուն մարդու իրավունքների, ընդդեմ այս կամ այն երկրի դիկտատորի բռնությունների: Համատեղ ուժերով նախ ռմբակոծում են օդից, ապա գտնում ցամաքային պատերազմ մղելու պատրաստ, հակադիր ուժեր: Ավերակների վերածվեցին Իրաքը, Լիբիան, Սիրիան, կոտորվեցին հարյուրհազարավոր քաղաքացիներ, հսկայական զանգվածներ գաղթեցին Եվրոպա՝ արևմտյան քաղաքակրթությունը դնելով հարցականի առաջ, ծնունդ առան միջնադարյան բիրտ կրոնական գիտակցությամբ առաջնորդվող արմատական իսլամական կազմավորումներ, սարսափազդու զանգվածային ոճրագործ Իսլամական պետություն: ՈՒ՞ր կհասցնի Արևմուտքի այս քաղաքականությունը, եթե ոչ երկրագնդային արմագեդոնի: Սերբիայի օրինակը դաս չէ՞, որ քրիստոնեությունն առաջինն ընդունած Հայաստանը ևս, հարկավոր լինի, չեն խնայի:


Իսրայելի «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին հայտարարել է, որ Ռուսաստանն իր գոյությամբ իսկ ԱՄՆ¬ի գլխավոր թշնամին է՝ նրա համաշխարհային գերիշխանությանը խանգարելու պատճառով: Ռուսաստանը սկսեց ոտքի կանգնել, մինչդեռ այն «աշխարհի քարտեզի վրայից ջնջելը» Վաշինգտոնի գլխավոր նպատակներից է («Ժուռնալիստսկայա պրավդա», 29 ապրիլ, 2018): Արևելյան Եվրոպայից Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների անցնելը բացառվում է անմիջապես ատոմային ռմբակոծության ենթարկվելու վտանգի պատճառով (որի մասին Ռուսաստանից զգուշացումներ եղան): Արևմուտքի համար գերադասելի, անվտանգ ճանապարհն անցնում է Անդրկովկասով, հատկապես Հայաստանով: Մնալով դիտողի դերում, Արևմուտքը համաթրքական գործոնը կուղղի թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի, թե՛ Իրանի դեմ: Այդ նպատակի իրացման առաջին փուլը Հայաստանի վերացումով Թուրքադրբեջանի միասնացումն արդեն Ռուսաստանի հիմքերը քանդող դանդաղ գործողության ռումբ կլինի: ՈՒստի ինչքա՞ն խելք է հարկավոր, ռուսական զորքը Հայաստանից հանելով, Արևմուտքի (եթե ոչ Համաշխարհային գաղտնի կառավարության, գոնե քեռի Սորոսի, Բեն Գուրիոնի կանխատեսած տաճարի) հովանավորության հույս ունենալու համար: Հանելուց հետո անիմաստ կլինի պարզել՝ Երուսաղեմը միակենտրոն աշխարհի մայրաքաղաք կդառնա՞, թե՞ ոչ:


Ստեփան ԹՈՓՉՅԱՆ

Հ. Գ. Մեկդոլարանոց թղթադրամի վրայի Novus ordo seclorum՝ «Նոր դարակարգ» արտահայտությունը հաճախ ընդունում են «Նոր աշխարհակարգ» իմաստով: Ինքնիշխան ազգային պետությունների վերացումով համաշխարհային պետություն կառուցելու ջատագովները աշխատում են իրագործել իրենց ծրագիրը տարբեր դավադրական կազմակերպությունների ներթափանցող, ավերիչ ուժով:

Դիտվել է՝ 130638

Մեկնաբանություններ